Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մոսկվայում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին

Մոսկվայում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին
17.09.2013 | 12:58

Այսօր Մոսկվայում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորչի հայկական եկեղեցին: Հայկական վանական համալիրի տարածքում տեղակայված տաճարը կդառնա ՀՀ տարածքից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունը:

Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի վանական համալիրը կառուցվել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների միջոցներով: Համալիրի ընդհանուր տարածքը 25 հազար քառակուսի կիլոմետր է: Նրա կազմում են Մայր տաճարը, մատուռը, թեմի առաջնորդի նստավայրը, ուսումա-լուսավորական համալիր, թանգարան և 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղին:
Տաճարի շինարարությունը սկսվել էր 2008-ին: Կառույցը գտնվում է Մոսկվայի Օլիմպիական պողոտայում:

Դիտվել է՝ 2119

Մեկնաբանություններ